Հոկտեմբերին եվրոպական հյուրանոցների գները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իջել են 7%-ով և մեկ օրվա համար միջինը կազմում են 123 եվրո` անցած տարվա 130 եվրոյի փոխարեն:
Մեկ ամսում բավականին նվազել են Մեծ Բրիտանիայի հյուրանոցների գները, անկումը շարունակվում է Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո: Հոկտեմբեր ամսին բրիտանական հյուրանոցում բնակվելը օրական կարժենա հինգ եվրո` ավելի էժան, քան սեպտեմբերին էր: Այս մասին ասվում է Trivago Hotel Price Index-ի զեկույցում:
Մեծ Բրիտանիայում հյուրանոցների գները ամենից շատ նվազել են Բրայթոնում (15%-ով` անցած ամսվա համեմատությամբ), Էդինբուրգում (13%-ով) և Դուբլինում (13%-ով):
Լոնդոնում միայն վերջին ամսվա ընթացքում հյուրանոցներում իջևանելը թանկացել է՝ կազմելով օրական 204,5 եվրո:
Զգալիորեն նվազել են հյուրանոցների գները Բեռլինում (23%-ով` օրական 102 եվրո), Վիեննայում (11%-ով` օրական 134 եվրո) և Կոպենհագենում (11%-ով` օրական 139,4 եվրո): Հունաստանում գները նվազել են մոտավորապես 16%-ով (օրական 84,6 եվրո), Պորտուգալիայում` 12%-ով (մինչև 92 եվրո), Կիպրոսում` 10%-ով (116,5 եվրո):
Մադրիդում, ընդհակառակը, հյուրանոցների գները բարձրացել են 18%-ով` օրական կազմելով 122 եվրո:
Փորձագետները նշում են, որ 2011 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատությամբ Եվրոպայում հյուրանոցների գները նվազել են 7%-ով:









































