Համարվում է, որ կնոջ արտաքինի առաջին լուրջ տարիքային փոփոխությունները տեղի են ունենում 30 տարեկանից հետո: Սակայն 2000 կանանց շրջանում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք սկսում են պայքարել ժամանակի դեմ դրանից դեռ շատ առաջ:
Եթե դեռահաս տարիքում բոլորը փորձում են մեծ երևալ, ապա 20 տարեկանից հետո սկսվում է կնոջ իդեալական ժամանակը. նրանք այնպիսի տեսք են ունենում, ինչպիսին ցանկանում են: Իսկ ահա 29 տարեկանում նրանց այցելում են տխուր մտքեր` կապված ծերանալու և իրենց արտաքին տեսքի փոփոխման հետ։
Կնճիռների չհայտնվելու համար կանայք պատրաստ են ամեն ինչի: Նրանք նաև սարսափում են, որ տարիքի հետ իրենց դեմքը կարող է մազակալվել։









































