Երկրի վրա գոյություն ունեցող կենդանիների շարքում հեպարդը իր արագությամբ հավասարը չունի: Այդ վայրի կատուն կարող է որսի ժամանակ զարգացնել մինչև 115 կմ/ժամ արագություն: Այս մասին տեղեկացնում է GlobalScience-ը:
Ճապոնացի կենդանաբանները նշում են, որ հեպարդի արագության գաղտնիքը նրա անատոմիական կառուցվածքի առանձնահատկությունների մեջ է: Հեպարդներն ունենում են երկար վերջույթներ և արտասովոր ճկուն ողնաշար, որը թույլ է տալիս վազքի ժամանակ գործնականում ոտքերը չբարձրացնել գետնից և գլուխը պահել ուղիղ, նույն բարձրության վրա:
Վազքի ժամանակ հեպարդն ակտիվորեն գործի է դնում իր կմախքի առանձնահատկությունները, որոնց շնորհիվ էլ կարողանում է ֆենոմենալ արագություն զարգացնել: Բացի այդ, վազքի ժամանակ հեպարդը կարող է կտրուկ ավելացնել ցատկերի հաճախականությունը՝ չփոխելով քայլի երկարությունը: Դա ոչ մի այլ կենդանի անել չի կարող:
Վազքի ժամանակ արագության մեծացմանը նպաստում են նաև ներս չհավաքվող ճանկերը, որոնք գետնի մակերևույթը բռնում են և մարզակոշիկի ելուստներ հիշեցնում:







































