Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ը պատասխանել է ֆրանսիացի պատգամավոր, Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բոյերի գրավոր դիմումին:
Բոյերը մեկ ամիս աառաջ դիմել էր Ֆրանսիայի ԱԳՆ-ին՝ պարզելու համար նրա դիրքորոշումը տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ներման վերաբերյալ: Պաշտոնաթերթում հրապարակված Ֆրանսիայի ԱԳՆ-ի պատասխանում նշված է, որ ԱԳՆ-ն արդեն իսկ արձագանքել է այդ հարցին.
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների լարվածության մեծացման ֆոնին կարևոր է, որ չխաթարվի բանակցային գործընթացը: Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, մտադիր է շարունակել ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու համար և իր պարտականությունները կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության շրջանակներում: Այդ նպատակով առաջիկա օրերին ու շաբաթներին բարձր մակարդակի շփումներ տեղի կունենան այդ երկու երկրների հետ»:







































