Սիրիական բանակը «երկիր-օդ» տեսակի հրթիռներ է տեղակայել Լիբանանի սահմանի երկայնքով՝ Աքքար քաղաքից հյուսիս:
Ինչպես հաղորդում է իսրայելական NEWSru Israel գործակալությունը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ-Դիյար» թերթը, նման քայլով Սիրիան նպատակ ունի խփել թուրքական ռազմական ինքնաթիռները, եթե Թուրքիան օգտագործի Լիբանանի տարածքը Սիրիայի վրա հարձակվելու համար:
Ավելի վաղ բազմիցս հայտարարվել էր, որ սիրիացի զինվորականները գնդակոծել են Լիբանանի տարածքը, սակայն վերջինս պատասխան քայլից զերծ է մնացել:










































