Երեկ Մոսկվայի Միտինո շրջանում տեղի է ունեցել աննախադեպ գողություն: Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, թալանվել է ոսկերչական խանութ:
Գողերը խանութ են մտել դիմակներով, մուրճերով: Ողջ գործողությունը տևել է ընդամենը 45 վայրկյան: Հանցագործները վայրկյանների ընթացքում կոտրել են ցուցափեղկերը, գողացել բոլոր զարդերը և արագ հեռացել: Խանութի անձնակազմը նույնիսկ չի հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում: «Բլից կրիգ» գողության արդյունքում հանցագործներն աշխատել են մոտ 1 մլն ռուբլի (մոտ 13 մլն դրամ):








































