«Առաջին լրատվական»-ի աղբյուրները հայտնում են, որ վարչապետի հաջորդ` «աղաղակող բացահայտումներով» խորհրդակցությունը լինելու է քաղաքաշինության նախարարությունում: Չի բացառվում, որ կլինեն մերկացումներ, նոր ազատումներ աշխատանքից, ընդհուպ մինչև` քրեական գործեր: Ուշագրավ է, որ վերջին օրերին կառավարությունը կենտրոնացել է նախկին ԲՀԿ-ական նախարարությունների վրա: Հիշեցնենք, որ օրեր առաջ ձերբակալվեց քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը: Քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը խուսափում է լրագրողներից, մեր հեռախոսազանգերին պատասխանում է նրա վարորդը, որն ամեն անգամ խոստանում է փոխանցել Վարդանյանին, որ իրեն լրագրող է զանգահարել, բայց այդպես էլ արձագանք չենք ստանում:









































