Սիրիայում երեկ բռնության զոհ է դարձել ավելի քան 210 մարդ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Դամասկոսի կենտրոնում, որտեղ տեղակայված են անվտանգության ծառայության և ռազմական գերատեսչության շենքերը, հինգշաբթի ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: «Ախֆադ Ալ-Ռասուլ» և «Անսար Ալ-Իսլամ» խմբավորումները համատեղ հայտարարություն են տարածել ըստ որի՝ իրենց անդամները պայթուցիկ սարք են գործի դրել Օմայան հրապարակում: Սիրիայի պետական հեռուստաալիքը կատարվածը համարել է ահաբեկչություն և հայտնել, որ դրա հետևանքով վիրավորվել է 2 մարդ:
Կատաղի մարտեր են տեղի ունեցել երկրի հյուսիսում՝ Մաարաթ Ալ-Նուման քաղաքի մոտ: Ապստաբների տվյալներով՝ 3 օրում այդ քաղաքում սպանվել է ավելի քան 300 մարդ:









































