ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ԱՄՆ գլխավոր դատախազ Ռոբերտ Ֆրենսիս Քենեդիի արխիվներից հրապարակել է ավելի քան 2700 փաստաթուղթ:
ԱՄՆ Ազգային արխիվի ներկայացուցիները նշում են, «փաստաթղթերն ինքնատիպ հուշարձան են սառը պատերազմի ժամանակներից»: Դրանց թվում է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի սպանության ծրագիրը:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, փաստաթղթերից մեկում Քենեդին Կուբայի առաջնորդին անվանում է «խելացի, բայց ոչ կայուն էմոցիոնալ», ինչպես նաև «նեղացկոտ, բռնկվող և անհամբեր»: Կաստրոյի սպանության համար Քենեդին նախատեսում էր մաֆիային առաջարկել 100 հազար դոլար, իսկ նրա եղբոր՝ Ռաուլ Կաստրոյի համար՝ 20 հազար դոլար: Նույնքան գումար նախատեսվել էր հեղափոխական Չե Գևարայի սպանության համար:
Կաստրոյի ֆիզիկական ոչնչացման փորձերը սկսվել են ձեռնարկվել 1959 թ. Կուբայի հեղափոխության հաղթանակից հետո: Կուբայի նախկին առաջնորդը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես իր վրա կատարված մահափորձերի թվով ռեկորդակիր: Ընդհանուր առմամբ, նրա դեմ իրականացվել է 638 մահափորձ: Ընդ որում, մահափորձերի մեծ մասը կազմակերպվել է ԿՀՎ-ի կողմից:
Նշենք, որ օգոստոսի 13-ին Ֆիդել Կաստրոն դարձավ 86 տարեկան: