Այսօր Հորդանանում թագավոր Աբդալ 2-րդը երդմնակալության է բերել երկրի նոր կառավարությանը: Այս մասին հինգշաբթի հաղորդել են հորդանանյան լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբդալա 2-րդը կառավարության ղեկավարի պաշտոնում է նշանակել երկրի առաջատար քաղաքական գործիչներից մեկին` Աբդալ Անսուրին, որը պետք է նախապատրաստեր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Ընտրությունների կոնկրետ օրը դեռ հայտնի չէ, դրանց անկացումը նախատեսված է առաջիկա չորս ամիսների ընթացքում: