ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հերթական անգամ խոսել է իր երբեմնի ակումբի` «Բարսելոնա»-ի մասին: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Կատալոնական ակումբի մասին շվեդ ֆուտբոլիստի հիշողությունները լի են զանազան զգացմունքներով: Այս անգամ խոսքը ոչ միայն իսպանական գրանդի, այլև «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի մասին էր:
«Հարցնում եք, կարո՞ղ է արդյոք Բալոտելին «Ռեալ» տեղափոխվել: Չեմ կարծում: Նրան ավելի շատ դուր կգա «Բարսելոնա»-ն: Միջակ ֆուտբոլիստ և միջակ թիմ:






































