Հոնդուրասի դատախազությունը հարցաքննության է կանչել երկրի նախկին նախագահ Մանուել Սելայային` Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսից 100 մլն դոլար ստանալու կասկածանքով, հայտնում է Univision հեռուստաալիքը:
Սելայան հեռացվել էր իշխանությունից պետական հեղաշրջման հետևանքով 2009-ի հունիսին այն բանի համար, որ փորձել էր սահմանադրության փոփոխման հանրաքվե անցկացնել և հասնել երկրորդ ժամկետով վերընտրվելուն: Չավեսն աջակցել է մերժված նախագահին:
Հոնդուրասի դատախազության ներկայացուցիչների խոսքով` Սելայային հարցաքննության կանչելու հիմք է հանդիսացել անցած ընտրություններում Չավեսի հակառակորդ Էնրիկե Կապրիլեսի հայտարարությունը: Նա երկու շաբաթ առաջ նման մեղադրանքներ է ներկայացրել Չավեսի և Սելայայի դեմ: