Հինգշաբթի օրը Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ի առողջական վիճակը վատացել է: Այս մասին հայտնի դարձել Daily Mail թերթին:
Ինչպես հաղորդվել է թերթի առաջին էջին տեղ գտած հոդվածում` թագուհին նստատեղի նյարդի բորբոքում ունի: Խնդիրն այն է, որ թագուհին ստիպված է երկար ժամանակ ոտքի վրա լիենել` մասնակցելով մեծաթիվ միջոցառումների: Որպես հետևանք` թագուհու մեջքի և ոտքերի ցավը դարձել է քրոնիկ:
Վերջերս ադամանդե տարեդարձը նշած թագուհին միշտ ամուր առողջություն է ունեցել: Բուկինգհեմյան պալատի ներկայացուցիչների խոսքով` կառավարման 60 տարում նա հիվանդության պատճառով հազվադեպ է հանարային միջոցառումներ է հետաձգել:







































