Ամենաքիչը 19 մարդ է զոհվել, մոտ 1 500 ձկնորս անհետ կորել է Բանգլադեշից հարավ գտնվող կղզիներում արևադարձային փոթորկի հետևանքով, փոխանցում է rosbalt.ru-ն:
Ինտերնետ-ԶԼՄ-ների հաղորդմամբ` փոթորիկը հարվածել է Բհոլա, Սանդվիպ կղզիներին, նաև երկրի ափամերձ տարածքներին:
Օդերևութաբանները զգուշացրել են սպասվող փոթորկի մասին, սակայն ոչ ոք չի սպասել, որ այն այդքան ուժեղ կլինի:







































