Սիրիական մայրաքաղաքի` Դամասկոսի կենտրոնում, որտեղ գտնվում են անվտանգության ծառայությունների շենքերը և երկրի ռազմական գերատեսչությունը, հինգշաբթի խոշոր պայթյուն է տեղի ունեցել: «Ահֆադ Ալ-Ռասուլ» և «Անսար Ալ-Իսլամ» խմբավորումները միաժամանակ համապատասխան հայտարարության մեջ հայտարարել են, որ իրենց անդամները պայթուցիկը գործի են դրել Ումայյադ հրապարակում: Սիրիայի պետական հեռուստատեսությունը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն և հաղորդել, որ վիրավորվել է երկու մարդ:
Իրավապաշտպանների տվյալներով` հինգշաբթի Սիրիայում բռնության զոհ է դարձել ամենաքիչը 210 մարդ, որոնց թվում՝ 87 զինվորական, 59 խաղաղ բնակիչներ և 64 ապաստամբ:
Կատաղի մարտեր են ընթացել Մաարեթ Ալ-Նուման քաղաքի մոտակայքում: Ապստամբների տվյալներով` երեք օրերի ընթացքում այս քաղաքում սպանվել է գրեթե 300 մարդ:








































