Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը մինչև հիմա չի շնորհավորել Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած ընդդիմության լիդերին` Բիձինա Իվանիշվիլիին: Այս հարցը երեկ «Հայկական ժամանակի» թղթակիցը փորձեց պարզել ՀՀԿ-ից:
«Կարծում եմ, դա ինչ-որ արարողակարգային խնդիր է, իմ կարծիքն այն է, որ դա կարող է ժամանակի խնդիր լինել, որովհետև հաղթանակի վերջնական արդյունքները գրանցելու ժամանակ կա և նման խնդիրներ»,- ասաց Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը:
Իվանիշվիլիին արդեն շնորհավորել են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Արթուր Բաղդասարյանը: Երեկ շնորհավորել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդոդանը:









































