Գիտնականները սենսացիոն բացահայտում են կատարել: Պարզվում է, որ մարդիկ իրենց տնային կենդանիներին կարող են վարակել հարբուխով:
Ավելի վաղ համարվում էր, որ վիրուսների միջտեսակային վարակն անհնար է:
Առաջին անգամ տնային կենդանին մարդկային վիրուսով վարակվել է երեք տարի առաջ Օրեգոն նահանգում: Տնային կատուն տիրոջից վարակվել էր H1N1 հարբուխով և սատկել:
Հետազոտությունները ցույց են տվել, որ կենդանու օրգանիզմում զարգանում են մարդկային ինֆեկցիաների նոր ձևեր և փոխանցվում մարդկանց արդեն փոփոխված ձևով, ինչը կարող է դառնալ հիվանդի մահվան պատճառ:
Տվյալ փուլում գիտնականները գիտեն մարդկանցից կենդանիներին փոխանցվող վարակների մի քանի առանձին դեպքեր: Անցյալ և ընթացիկ տարում ընդհանուր առմամբ գրանցվել է նման 13 դեպք:










































