Եթե դուք երջանիկ եք այն բանից, որ ձեր iPhone-ը շարունակել է աշխատել վրան գարեջուր թափելուց հետո, ապա դա նշանակում է, որ ձեզ ծանոթ է ուրախության զգացումը: Սակայն դժվար թե այն համեմատելի լինի Քեն Հովհաննեսի ուրախության հետ: Նա 9to5mac տեխնոկայքին պատմել է, որ իր iPhone-ը շարունակել է աշխատել ջրում կես տարի մնալուց հետո:
Նա ասել է, որ հեռախոսը գցել էր երկու մետր խորություն ունեցող ջրամբարը: Վեց ամիս հետո, երբ ջրամբարը չորանում է, նրան հաջողվում է գտնել iPhone-ը:
Տղան ապշել է, երբ հայտնաբերել է, որ հեռախոսը դեռևս աշխատում է: Իհարկե, թերություններ եղել են, մասնավորապես էկրանի արտաքին հատվածի վրա: Բացի այդ՝ դադարել է աշխատել Wi Fi-ը, սակայն մնացած առումով սարքավորումը շատ լավ պահպանվել է:









































