2012թ. Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է չինացի գրող Մո Յանին: Այս մասին այսօր Ստոկհոլմում հայտարարել է Շվեդական ակադեմիայի քարտուղար, գրող Պետեր Էնգլունդը:
Մրցանակը գրողին շնորհվել է «ժամանակակից արձակում և ժողովրդական պատումներում շարադրված հալյուցինոգեն ռեալիզմի համար»: Այս մասին տեղեկացնում է newsru.com կայքը:
Հիշեցնենք, որ անցած տարի մրցանակը ստացել էր շվեդ պոետ Թոմաս Տրանստրեմերը, որը հայտնի էր որպես «փորձարարական հոքուի» հեղինակ:
Օսլոյում հոկտեմբերի 12-ին կհայտարարվի Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը: