Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Հայաստանը ճնշելու աղբյուրը

Մարտի 5-ին Սոչիում ՌԴ նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ տեղի ունեցած հերթական եռակողմ հանդիպումը` Սարգսյան-Մեդվեդև-Ալիև, Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում, կարծես, որևէ նոր բան չբերեց:

Ավելին, հանդիպման մասին մեդիա-անդրադարձներից երևում է, որ Սոչիում իրավիճակը ամենևին էլ լարված չի եղել, ինչպես կարելի էր սպասել՝ նկատի ունենալով վերջին շրջանում ռազմատենչ հայտարարությունների երկուստեք աճը:

Դատելով հանդիպման մասին պատմող կադրերից և լուսանկարներից, ինչպես նաև ինֆորմացիոն հոսքից՝ Սոչիում որևէ լուրջ քննարկում, կամ այսպես ասած` նշանակալից քննարկում չի եղել: Ավելին, կարելի է նույնիսկ ասել, թե Սոչին ըստ էության վկայեց, որ Ռուսաստանի նախաձեռնած եռակողմ ֆորմատը այլևս սպառված է, և այն նույնիսկ ձևական լրջություն արդեն չի պարունակում:

Սակայն, մյուս կողմից, դիվանագիտական պրակտիկայում նորություն չէ այն, որ այդօրինակ իրադարձությունները շատ նման են այսբերգի, որոնց չերևացող մասն ավելի մեծ և ավելի վտանգավոր է, քան տեսանելի հատվածը: Այդ առումով որևէ երաշխիք չկա, որ Սոչիի օրակարգում կարող էին լինել իսկապես լուրջ քննարկումներ, որոնք սքողելու համար էլ հենց հանդիպմանը տրվել է այն թեթև իմիջը, որին մենք ականատես եղանք լրատվական անդրադարձերում:

Այդ առումով ինֆորմացիան դեռևս բավական սուղ է, և վաղ է ասել, թե արդյոք մե՞ծ է տարբերությունը հանդիպման իրական բովանդակության և դրա մեդիա-իմիջի միջև: Համենայն դեպս, այն, ինչ կա այս պահի դրությամբ, վկայում է, որ Հայաստանում փաստացի անհեթեթ էին կոալիցիոն նոր հուշագրի այն ձևակերպումները, թե իբր կուսակցություններն իրենց եղբայրությունն ու միասնականությունը վերահաստատում են ընդդեմ արտաքին սպառնալիքի, արտաքին մարտահրավերների, մինչև անգամ՝ ռազմական: Կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը հենց այդպես էր բացատրվում կամ արդարացվում: Սոչիի հանդիպումը կարծես թե վկայում է այն մասին, որ «սատանան այնքան էլ սսարսափելի չէ, որքան թվում է»:

Այսինքն՝ սպառնալիքների և մարտահրավերների առումով իրավիճակը կարծես թե այնքան էլ բարդ չէ արտաքին ճակատում, և Հայաստանի վրա կարծես թե այնքան էլ լուրջ ճնշումներ չկան Ղարաբաղի հարցում: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը պարզապես արտաքին վտանգի շանտաժով փորձել է սանձել «Բարգավաճ Հայաստանի» ինքնուրույնության, խորհրդարանի ընտրության հարցում ՀՀԿ-ին մրցակից դառնալու և ապագա խորհրդարանում մանդատների բաժանման հարցում հավակնոտ ծրագրեր կազմելու` 50+1-ի փորձերը:

Ավելին, կոալիցիոն հուշագրի ստորագրումից օրեր անց և Սոչիի հանդիպումից օրեր առաջ Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին չի հանձնել կարգավորման նախաձեռնությունը, վկայեց, որ գերտերությունների հակասությունները Ղարաբաղի հարցում պահպանվում են: Իսկ դա նշանակում է, որ միջազգային ճնշում որպես այդպիսին չի կարող լինել, քանի որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հակակշռում են իրար:

Ավելին, փետրվարի 28-ին Երևանի պետհամալսարանում Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը աննախադեպ կոշտությամբ մի ելույթ ունեցավ Հայաստանում ժողովրդավարության իրավիճակի և քաղաքացիական հասարակության ձևավորման խնդիրների վերաբերյալ, որում, դիվանագիտական հնարավորինս կոռեկտություն պահպանելով, այդուհանդերձ, բավական թափանցիկ և հստակ կերպով մատնանշեց իշխանության բացթողումները, ընդդիմության անելիքները, հասարակության թիրախային առաջնահերթությունները հանրային-քաղաքական օրակարգի առումով:

Այլ կերպ ասած՝ եթե ԱՄՆ դեսպանն ունենում է այդ բովանդակության ելույթ, այն էլ՝ Սոչիի հերթական եռակողմ հանդիպումից ընդամենը 5 օր առաջ, դա վկայում է, որ իրականում Հայաստանի համար օրակարգայինն ու կարևորը այդ պահին ոչ թե Ղարաբաղի հարցն է, այլ երկրում ժողովրդավարության հաստատման, Սահմանադրության և օրենքի գերակայության, քաղաքացիական, իրավական հասարակարգի հաստատման հարցը:

Այլ կերպ ասած, ԱՄՆ-ը մեսիջ էր հղում Սոչիից առաջ, որ Ղարաբաղի խնդրում լուրջ մարտահրավեր այս պահին չկա, և եթե Հայաստանն ունի մտահոգիչ մարտահրավերներ, այդ թվում՝ և Ղարաբաղի հարցի տեսանկյունից, ապա դա երկրի ներքին վիճակն է, երկրում առկա քաղաքական և տնտեսական մենաշնորհների արատավոր համակարգը, այն հաղթահարելու անհրաժեշտությունը, քանի որ այդ համակարգը, այդ ներքին վիճակն է թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի ամենամեծ սպառնալիքը:

Սակայն անկասկած է նաև, որ իշխանության համար դա իրավիճակի ոչ այդքան ցանկալի ընկալում կամ դասավորություն է, քանի որ իշխանության համար ձեռնտու է հակառակ ընկալումը` որ Ղարաբաղի հարցում շատ լուրջ ճնշում կա, և հիմա Հայաստանում ժողովրդավարական լայն ռեֆորմների գնալու կամ այդպիսի պահանջներ դնելու ժամանակը չէ, քանի որ դրանից կարող են օգտվել Ղարաբաղի հարցում ճնշող ուժերն ու իշխանությանը սեղմել:

Եվ իշխանությունը կփորձի անել հնարավորը, իսկ գուցե նաև անհնարինը, որ Հայաստանում առկա սոցիալ-քաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում հասարակությունը իրավիճակն ընկալի հենց իր ուզած տարբերակով: Իրականում, իհարկե, ամեն ինչ, մեղմ ասած, հակառակն է: Միայն Հայաստանում կատարվող ժողովրդավարական լայնածավալ բարեփոխումները կարող են Հայաստանի իշխանությանն ազատել արտաքին որևէ ճնշումից, եթե նույնիսկ համարենք, որ այս պահին այդ ճնշումը կա:

Մինչդեռ ակնհայտ է, որ այս պահին այդպիսի ճնշում չկա, ինչի մասին հենց վկայում է վերը նկարագրված զարգացումների տրամաբանությունը: Այդպիսի ճնշում կարող է առաջ բերել Հայաստանը՝ երկրի ներսում պահպանելով այն իրավիճակը, երբ սեփական պետությունում ապրելն անտանելի է դառնում ավելի ու ավելի մեծ թվով հայաստանցիների համար, որոնք հեռանում են երկրից, կամ եթե մնում են, ապա հեռանալու միջոց չունենալու պատճառով:

Դա է Հայաստանի և Ղարաբաղի վրա ճնշման ամենամեծ աղբյուրը, և ինչքան էլ իշխանությունը փորձի այն փակել քարոզչական ամբարտակներով ու դրանից ուշադրությունը շեղելու համար այլ աղբյուրներ մատնանշել, միևնույն է, իրական աղբյուրի հարցը չլուծելու դեպքում ամբարտակը չի դիմանալու ճնշմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում