Վրաստանն ընդունել է Ռուսաստանի հրավերը վերսկսելու Ռուսաստանի` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամագրվելու բանակցությունները, հաղորդում է Взгляд պարբերականը:
Այդ նպատակով վրացական պատվիրակությունը մարտի 9-ին կամ 10-ին հատուկ պատվիրակություն կուղարկի Շվեյցարիայի Բեռն քաղաք, որտեղ նախատեսվում է անցկացնել քննարկումները:
Նախկինում վրացական կողմը բանակցությունների վերսկսման պայման էր դնում վրաց-աբխազական ու վրաց-օսական սահմաններին վերահսկողություն հաստատելու հնարավորություն տալ:











































