Reuters գործակալության փոխանցմամբ, մարտի 19-ին Եգիպտոսում տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների հանրաքվե: Գործակալությունը հղում է կատարել կառավարության Facebook սոցիալական ցանցում բացված էջին: Ընդ որում, կառավարությունն իր որոշումների մասին առաջինը տեղեկացնում է Facebook-ով` փորձելով դրանով ցույց տալ, որ խոսում է այն լեզվով և գործիքներով, որով խոսում էին և են հազարավոր ցուցարարներ, որոնք կարողացան հասնել Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությանը:
Սա ցուցարարների հիմնական պահանջներից մեկն էր, և զինվորական ժամանակավոր կառավարությունը փորձում է արագ իրականացնել պահանջների հիմնական մասը` տնտեսական ծանր իրավիճակում լրացուցիչ դժգոհություններ չառաջացնելու համար: