Թուրքական Yurt թերթի գլխավոր խմբագիր Մարդան Յանարդաղն իր «Արյունալի սադրանք» հոդվածում գրում է, որ Աքչաքալեի շրջանի վրա Սիրիայի տարածքից ընկած արկն արձակվել է ՆԱՏՕ-ին պատկանող սարքից.
«Հավաստի աղբյուրները հայտնել են, որ հենց Թուրքիան է այդ սարքն ու դրա արկերը ուղարկել Սիրիա, որով էլ, այսպես կոչված, Սիրիայի ազատ բանակը հրետակոծել է Թուրքիայի տարածքը: Դա նշանակում է, որ հենց Թուրքիան է կանգնած Սիրիայի տարածքից Աքչաքալեի շրջանի հրետակոծման հետևում, ինչի հետևանքով զոհվել էր Թուրքիայի հինգ քաղաքացի:
Աքչաքալեի շրջանը հրետակոծվել է Թուրքիային սահմանակից Սիրիայի այն շրջանից, որը հրետակոծությունից 10 օր առաջ արդեն իսկ վերահսկվում էր Սիրիայի ազատ բանակի կողմից: Այս միջադեպի փաստերը վկայում են, որ վարչապետ Էրդողանը սպասել է այդ սադրանքին, որպեսզի փորձի օգտվել դրանից` Սիրիայում ռազմական միջամտություն ձեռնարկելու համար: Այդպիսի քաղաքականությունը կարող է պատերազմ սանձազերծել տարածաշրջանում»: