Հոկտեմբերի 4-ին, ժամը 13.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ «Լամբադա» կամրջի մոտ գտնվող կիսակառույց եկեղեցու պատի տակ զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն ինքնաձիգ, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, «Ֆ-1» նռնակ` առանց պայթուցիչի, «Ջ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «ԲՄՊ-1» և «ՊՄԶ-Ս» տիպի 2-ական նռնակ` առանց պայթուցիչների, 1 պայթուցիչ, հակատանկային ական` պայթուցիչով, հակատանկային ականի 3 պայթուցիչ, պայթաղյուսի էլեկտրական 2 դետոնատոր, տարբեր տրամաչափի 1.741 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, գնդացրի 1 ժապավեն, ինքնաձիգի պահունակի սանր:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:








































