Նավթի համաշխարհային գինը հինգշաբթի զգալիորեն բարձրացել է ներդրողների մտավախությունների ֆոնի ներքո, որը պայմանավորված է Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունների սրվելով:
WTI (Light Sweet) նավթի պաշտոնական արժեքը New York Mercantile Exchange (NYMEX) առևտրային բորսայում Նյու Յորքում հոկտեմբերի 4-ի առևտրի արդյունքներով` բարձրացել է 3,57 դոլարով և կազմել 91,71 դոլար մեկ բարելի դիմաց,- փոխանցում է RBK-ն:
Brent նավթի պաշտոնական արժեքը, InterContinental Exchange Futures Europe (IСE Futures Europe) առևտրային բորսայում առևտրի արդյունքներով, բարձրացել է 4,41 դոլարով և հասել 112,58 դոլար/բարել:
Սև ոսկու գինը բարձրացավ այն բանից հետո, երբ հինգշաբթի Թուրքիայի կառավարությունը խորհրդարանից Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու մանդատ ստացավ: Այս որոշումը թուրքական Ակչակալե քաղաքի հրետակոծության պատասխանն է:
Գնաճը պայմանավորված էր Մերձավոր Արևելքով նավթի փոխադրման հարցում զգուշավորությամբ: Տարածաշրջանով մեծ քանակությամբ խողովակաշարեր են անցնում, որոնք կարող են վնասվել պոտենցիալ ռազմական գործողությունների հետևանքով:
Խնդիրը բարդացնում են նաև Իրանի միջուկային ծրագրի հարցում անհամաձայնությունները: Իրանը և Իսրայելն ու Արևմուտքը համաձայնության չեն գալիս: Կողմերը միմյանց սպառնում են ռազմական գործողություններով:










































