Tuesday, 16 06 2026
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը

ԵԽԽՎ պահանջո՞վ կփոխվի իրավիճակը Հայաստանում. մամուլ

Երեկ ԵԽԽՎ-ն տվեց «քաղաքական բանտարկյալ» տերմինի սահմանումը: Այնուհետև Վեհաժողովը Եվրոպայի խորհրդի երկրներին խնդրեց սահմանումը կիրառել իրավական ձևակերպումներում: «Առավոտ»-ը գրում է, որ զեկույցի հեղինակը Իրավական հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Շտրասսերն է, իսկ տերմինի սահմանման վրա աշխատել են ԵԽ քարտուղարության անկախ փորձագետներ: Քրիստոֆ Շտրասսերն իր ելույթում ասաց, որ այս խնդրին անդրադառնալու առիթը դարձան Ադրբեջանի և Հայաստանի վերաբերյալ մի քանի բանաձևերում գործածված սահմանումները: Նաև լեհ, նորվեգացի, բրիտանացի պատվիրակներն իրենց ելույթներում նշեցին, թե այս խնդիրն արդիական է դարձել ԵԽ-ին Ադրբեջանի և Հայաստանի անդամակցությունից հետո:

ԵԽԽՎ-ն տվել է քաղաքական բանտարկյալ տերմինի հետևյալ սահմանումը. «Քաղաքական բանտարկյալ պետք է համարել այն մարդուն, ում ազատությունից զրկելու ընթացքում.
ա) խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնարար իրավունքներից մեկը` մտքի, խղճի, դավանանքի, ազատ արտահայտվելու, տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև հավաքների և միություններին անդամակցելու ազատությունը: Համաձայն սահմանման բ) կետի` քաղբանտարկյալ է այն անձը, ում ազատությունից զրկել են ակնհայտ քաղաքական դրդապատճառներով, երբ բացակայում է որևէ իրավախախտում, անձին կալանքի տակ պահելու ժամկետը դուրս է սահմանված ժամկետներից, երբ նա կալանքի տակ գտնվելու ընթացքում արժանանում է խտրական վերաբերմունքի, երբ կալանքը
անարդար վարույթների արդյունք է, որոնք պայմանավորված են անձի քաղաքական հայացքներով»:

Վեհաժողովը հավելում է, որ այն անձինք, ովքեր ազատազրկվել են հանցանք կատարելու համար, նրանք չեն համարվում քաղբանտարկյալ, քանի որ ազատազրկվել են համապատասխան տվյալ երկրի օրենսդրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի: Սահմանման ընդունումից հետո Վեհաժողովը կոչ է արել անդամ երկրներին վերանայել այն գործերը, որտեղ խոսվում է քաղբանտարկյալի մասին` համապատասխան սահմանման:

Aravot.am-ը իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության» կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց` արդյոք ԵԽԽՎ-ի ընդունած «քաղաքական բանտարկյալ» տերմինի սահմանումից հետո ՀՀ-ում իրավիճակը կփոխվի՞, և ըստ այդ սահմանման` մեր երկրում կա՞ն քաղբանտարկյալներ: Նա պատասխանեց. «Եթե ԵԽԽՎ-ն հետևողական լինի, ինչը չեմ կարող իրենց դեպքում ասել, քանի որ ժամանակ առ ժամանակ, ելնելով քաղաքական իրավիճակներից, փոխում են իրենց դիրքորոշումները, ապա հնարավոր է ինչ-որ փոփոխություն: Ե´վ այս սահմանումը, և´ դրանից առաջ ՀՀ-ին վերաբերող բոլոր քննարկումներում շեշտվել է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ` հատկապես 2008-ից սկսած: Օրինակ՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն ու մյուս երիտասարդները ակնհայտորեն հետապնդվում են իրենց դավանած քաղաքական հայացքների համար: Մնում է, որ կառույցը հետևողական լինի իր ձևակերպումներում և սահմանումներում»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք սահմանման ընդունումից հետո ՀՀ իշխանությունները կվերանայե՞ն իրենց քաղաքականությունը, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Պետք է միջազգային կառույցներն ու երկրի իրավապաշտպան կառույցները պարտադրեն մեր իշխանություններին, որ նրանք վերանայեն իրենց քաղաքականությունը: Նրանց գոնե չորս տարվա գործունեությունը ցույց է տվել, որ նրանք նահանջում են, երբ իրենց վրա ուժ կամ ճնշում է գործադրվում: Օրինակ` 2008-ին քաղբանտարկյալների ազատ արձակումը դրա օրինակն է: Սահմանումներ բազում անգամ եղել են, սահմանումը մեկն է` քաղբանտարկյալներ են այն անձինք, ովքեր ձերբակալվում են իրենց դավանած քաղաքական հայացքների համար: Մնացած ամեն ինչը ցանկացած միջազգային կազմակերպություն կարող է մի քիչ աջ ու ձախ անել, բայց էությունը նույնն է: Մեր երկրի քաղաքական բանտարկյալները համապատասխանում են այս ձևակերպումներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում