Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է լուրերն այն մասին, թե իր՝ «Ինտեր»-ում եղած տարիներին ինքը և Մարիո Բալոտելին լարված հարաբերություններ են ունեցել:
«Կարող եմ երկուհարյուրէջանոց գիրք գրել իմ և Մարիո Բալոտելիի փոխհարաբերությունների մասին: Սակայն այդ գիրքը գրված կլինի ոչ թե դրամատիկ, այլ կատակերգական ժանրում, քանի որ Մարիոն զվարճալի տղա է»,- Goal.com-ը փոխանցում է Մոուրինյոյի խոսքերը:
Խոսելով իր և Բալոտելիի հարաբերությունների մասին՝ Մոուրինյոն անդրադարձել է նաև Բալոտելիի և Մանչինիի հարաբերություններին՝ նշելով, որ նրանք պետք է ընդհանուր լեզու գտնեն:
«Մարիոն ընդամենը 22 տարեկան է: Մանչինին լավ գիտի նրան, բայց վերաբերվում է իբրև երեխայի: Մարիոն ու Մանչինին պետք է ընդհանուր լեզու գտնեն: Եթե չգտնեն, ապա Բալոտելիի համար բարդ կլինի զարգացնել իր հմտությունները»,- ասել է Մոուրինյոն:





































