ՖԱ «Կուբան»-ի հիմնական ներդրող Օլեգ Մկրտչյանը խոսել է թիմի ծրագրերի ու ակումբի՝ վերջին շրջանում ունեցած զարգացումների մասին:
«Գոհ եմ մեր թիմի մարզչի կատարած աշխատանքից: Չնայած այն հանգամանքին, որ թիմից հեռացավ լավագույն ռմբարկուն, նաև փոխվեց մարզչական ողջ անձնակազմը՝ ակումբը մնաց կանգուն: Յուրի Կրասնոժանը կատարում է մեծածավալ աշխատանք: Թիմը ցույց տվեց, որ կախված չէ որևէ անհատականության խաղից, ինչքան էլ այդ անհատականությունը կարևոր լինի: Դրական փոփոխություններ եմ արձանագրում: Մեր նպատակն է կառուցել նոր թիմ, որ համապատասխան կլինի եվրոպական ակումբների մակարդակին»,- ասել է Մկրտչյանը:








































