ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության նորանշանակ մշտական իրավախորհրդատու Ջոն Լուլեջյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Սթիվ Կեսլերը, ով ավարտում է մշտական իրավախորհրդատուի իր առաքելությունը Հայաստանում:
Ողջունելով հյուրին՝ Ա.Դանիելյանը հաջողություն է մաղթել նրան` իր առաքելությունն իրականացնելու ընթացքում՝ հույս հայտնելով, որ կշարունակվեն ձևավորված արդյունավետ համագործակցության ավանդույթները: Արձանագրելով պետությունների միջև իրավական համագործակցության բնագավառը կարգավորող համաձայնագրերի բացակայությունը՝ կողմերը բարձր գնահատեցին երկուստեք դրսևորվող պատրաստակամությունը` համագործակցելու հանցավորության դեմ պայքարում, որի շնորհիվ ձևավորվել է դրական փորձ, և հույս հայտնեցին, որ առաջիկայում ևս կպահպանվեն ու ավելի կզարգացվեն փոխգործակցության մեխանիզմները:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանը շնորհակալություն է հայտնել Ս. Կեսլերին` անցած մի քանի տարիների ընթացքում բեղմնավոր ու արդյունավետ աշխատանքի համար:










































