Այսօր՝ հոկտեմբերի 4-ի առավոտյան ժամը 09:05-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեցին «ՀայՌուսգազարդ»-ի լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ գազամատակարարումը դադարեցվել էր հոկտեմբերի 1-ին Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա իրականացվող վերականգնողական աշխատանքների պատճառով:










































