Իր նախագահության տարիների գլխավոր սխալը Վիկտոր Յուշչենկոն համարում է կադրային քաղաքականությունը, մասնավորապես այն, որ վարչապետ նշանակեց Յուլյա Տիմոշենկոյին, իսկ ՆԳ նախարար՝ Յուրի Լուցենկոյին:
Այս մասին հաղորդել է Յուշչենկոյի «Մեր Ուկրաինան» կուսակցությունը, որը պատրաստվում է մասնակցել հոկտեմբերի վերջին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Յուշչենկոն նկատել է, որ բոլոր կադրային որոշումներն այդ պահին կայացվել են հասարակության թելադրանքով:
«Ցավոք, դրանք եղել են սխալ, սակայն դրանց համար պատասխանատվություն եմ կրում ես: Դրանք իմ սխալներն են, ոչ թե հասարակության»,- ասել է
Ուկրաինայի նախկին նախագահը:
Յուշչենկոն Ուկրաինան ղեկավարել է 2005-2010թթ.:








































