Նյու Օռլեանում կալանավորվել է քաղաքի գլխավոր դատախազի օգնականը այն բանից հետո, երբ քաղաքային դատարանի շենքում նրա գրպանից ընկել է մարիխուանայով գլանակը, հաղորդում է The Times-Picayune հրատարակությունը:
43-ամյա Ջեյսոն Քենթրելին, որը վերջին 16 տարիներին որպես փաստաբան աշխատել է Լուիզիանա նահանգում, ձերբակալել են ապօրինի թմրամիջոց պահելու համար:
Քենթրելին համապատասխան մեղադրանք է ներկայացվել, բացի այդ՝ նրան ազատել են ծառայությունից:
Դեպքը պատահել է այն ժամանակ, երբ Քենթրելը զրուցել է Նյու Օռլեանի ոստիկանության սպայի հետ, որն էլ նկատել է գրպանից ընկած գլանակը:








































