Հայտնի պատմական ադամանդներից մեկը՝ «Էրցհերցոգ Իոսիֆը», Ժնևում աճուրդի է հանվել: Որպես թանկարժեք քարի մեկնարկային գին Christie’s աճուրդի տունը սահմանել է 15 մլն դոլարը: Այս մասին տեղեկացնում է Euromag-ը:
«76,02 կարատ կշռող, բարձի տեսք ունեցող ադամանդը դասվում է D կատեգորիային (կատարյալ): Այն ստացվել է Հնդկաստանի Գոլկոնդայի հանքից»,-լոտը նկարագրել է աճուրդի տան ավագ միջազգային մասնագետ Ժան-Մարկ Լյունելը:
Չափսերով «Էրցհերցոգը» համեմատելի է դոմինոյի խաղաքարի հետ, հաստությունը 1,5 սմ է:
Christie’s-ը փորձում է այն վաճառել երկրորդ անգամ: 1993-ին այն վաճառվել էր 6,5 մլն դոլարով:









































