Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում սկսել են տարհանել Սիրիայի սահմանին ընկած Աքչաքալեի շրջանի բնակիչներին: Պատճառը սիրիական տարածքից այդ շրջանի երեկվա հրետակոծումն է, ինչի հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել` 13 մարդ:
Աքչաքալեի շրջանից մարդկանց տեղափոխում են այլ նահանգներ և շրջաններ: Տեղի դպրոցները նույնպես չեն գործում՝ սիրիական տարածքից հարձակման ենթարկվելու վտանգի պատճառով:








































