Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Կենտրոնական բանկը մինչև 5000 դոլարին համարժեք արժույթի ներկրման ու երկրից դուրս բերման սահմանափակումներ է մտցրել: 5000 դոլարը գերազանցող գումարի դուրս բերումը կամ ներկրումը պետք է ստանա փաստաթղթղի տեսք՝ երկրից դուրս գալիս կամ երկիր մտնելիս:
Ներկայումս մեկ դոլարի փոխարժեքը հասել է 36,200 ռիալի, ինչը դժգոհության տեղիք է տվել իրանցիների շրջանում, որոնք էլ փողոցներում կազմակերպել են հակակառավարական ցույցեր: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խոստացել է կարգավորել ռիալի փոխարժեքի տատանումների հարցը:









































