Սպիտակ ամերիկացիների մեծամասնությունը նախագահական ընտրություններում մտադիր է աջակցել հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին, իսկ Բարաք Օբաման պետք է չկորցնի եղած ձայները: Այս մասին են վկայում սոցհարցման արդյունքները:
Ռոմնին աջակցում է սպիտակ ամերիկացիների 53%-ը: ԱՄՆ-ի սևամորթ բնակչությունը բացարձակ մեծամասնությամբ մտադիր է քվեարկել Օբամայի օգտին: Նա ունի աֆրոամերիկացիների 94%-ի ձայները, այն դեպքում երբ Ռոմնին ձեռք է բերել միայն 2%-ը: Մյուս հարցումները ցույց են տալիս , որ Օբամայի վարկանիշը բարձր է նաև իսպանախոս բնակչության շրջանում:
Ըստ փորձագետների` սպիտակամորթների շրջանում Օբամայի վարկանիշի ցածր լինելը կանխատեսելի երևույթ է և դեռևս ոչ մի խնդիր չի առաջացրել նախագահի համար:
Օբամայի վարկանիշը ներկա դրությամբ 49% է, իսկ Ռոմնիինը` 45%:








































