Պատասխանելով «168 ժամ»-ի թղթակցի հարցին, թե` հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀԱԿ-ը որևէ ազդանշան կամ աջակցություն է սպասում դրսի ուժերից, եթե նաև իրական համարենք այն լուրերը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցում է ռոււսական իշխանությունների հետ` ռուսամետ ԲՀԿ-ի աջակցությունը ստանալու համար, իսկ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը վերջերս մեկնել էր Մոսկվա, ԱԺ նախկին փոխնախագահ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանն ասել է.
«Ես չեմ ուզում իր փոխարեն ինչ-որ հայտարարություններ անել: Համենայնդեպս նախորդ ժամանակաշրջանում իր հրապարակային ելույթներում բավական ակնհայտորեն երևում էր, որ նա ռևերանսներ է անում դեպի Ռուսաստան: Ձեր նշած գործչի (Լ.Զուրաբյան) կապը ռուսական ինչ-ինչ շրջանակների հետ նույնպես գաղտնիք չի եղել, և այդ այցելությունները Մոսկվա պարբերաբար են եղել: Թ ի՞նչ են խոսում այնտեղ, ի՞նչ են պայմանավորվում, Ձեզ համար գուցե հետաքո քիր է, բայց ինձ համար հետաքրքիր չէ (ծիծաղում է.- խմբ.): Այդ վեկտորի վրա հնարավո՞ր է ինչ-որ դաշինք ԲՀԿ-ի և Կոնգրեսի միջև, այդ էլ գաղտնիք չէ. ասել են, որ հնարավոր է: Տեր-Պետրոսյանը երկու թե երեք ելույթներ նվիրեց այդ թեմային, որտեղ բաց ձևով ասաց, որ դա հնարավոր տարբերակ է: Հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն պաշտպանի Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, շատ քիչ հավանական է: Հնարավո՞ր է, որ Կոնգրեսը պաշտպանի Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, համարյա նույն հավանականությունն այդտեղ կա»:









































