ԱՄՆ նախագահի թեկնածուների բանավեճերը, որոնց առաջին փուլը տեղի է ունենալու չորեքշաբթի երեկոյան Դենվերում, առաջին անգամ ուղիղ միացմամբ մեկնաբանվելու են Twitter-ում:
«Քննարկումները, որոնք սովորաբար հետևում են բանավեճերին, այժմ տեղի են ունենալու Twitter-ում իրական ժամանակի ռեժիմով»,- հայտարարել է Twitter-ի քաղաքական գովազդի ղեկավար Պիտեր Գրիբերգը վաշինգտոնյան «Hill» թերթին տված հարցազրույցում:
«Twitter-ը արմատապես կփոխի բանավեճի ընթացքում արձագանքման և բանավեճերի ժամանակ փաստերը ստուգելու արագությունը: Այդ ընթացքում պակաս զբաղմունք չի լինի Twitter-յան ժապավենի ստուգումը. Դուք միաժամանակ կարող եք լսել և կարդալ: Այդպիսին է իրականությունը: Եթե դուք երկու էկրանով չհետևեք դեպքերի զարգացմանը, ապա կարծում եմ` հետ կմնաք»,- հայտնել է թվային տեխնոլոգիաների ընկերության տնօրեն Ռոմնիկ Զակ Մոֆֆատտը:
Օբամայի շտաբը Twitter-ն օգտագործել է դեռևս 2008 թ.:
Twitter ընկերությունը ևս նախապատրաստվել է բանավեճին, քննարկումների համար նախապատրաստել է հատուկ ստեղծված էջ, որին կարելի է միանալ #debates և #DenverDebate հեշտեգերի միջոցով:









































