Այսօր Չեմպիոնների լիգայի հերթական խաղային օրն է: Մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում այսօր տեղի են ունենալու բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում՝ «Զենիթ» – «Միլան» խաղը: Սակայն, քանի որ «Զենիթ»-ը ռուսական ակումբ է, հանդիպումը սովորական ժամից(22:45) ավելի շուտ սկսվեց:
Իտալական ակումբի համար խազասկզբում ամեն ինչ լավ դասավորվեց: Հանդիպման 13-րդ րոպեին Էմանուելսոնը առաջ մղեց իր թիմին: Չանցած երեք րոպե՝ հերթական գոլը խփեց Էլ Շարավին՝ կրկնապատկելով հաշիվը:
Թվում էր՝ «Միլան»-ի համար ընթացքում ամեն ինչ էլ ավելի լավ կդասավորվի, սակայն…
Հանդիպման 45-րդ րոպեին «Զենիթ»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ բրազիլացի Հալկը՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Երկրորդ գոլը, ինչպես «Միլան»-ի դեպքում, այնպես էլ «Զենիթ»-ի պարագայում բավական շուտ եղավ: Չանցած 4 րոպե՝ «Զենիթ»-ի ֆուտբոլիստ Շիրակովը հավասարեցրեց հաշիվը:
Չնայած «Միլան»-ը հաղթեց 2:3 հաշվով, այնուամենայնիվ թիմի երրորդ գոլը խփեց ոչ թե «Միլան»-ի ֆուտբոլիստը, այլ «Զենիթ»-ի՝ խաղի 73-րդ րոպեին գնդակն ուղարկելով սեփական դարպասը: Հակահերոսը Հուբոկան էր:
Այսպիսով՝ իտալական թիմը, Չեմպիոնների լիգայի վերջին ութ խաղերում տանելով ընդամենը մեկ հաղթանակ, կարողանում է կոտրել այդ կարծրատիպն ու հաղթանակ տանել «Զենիթ»-ի նկատմամբ:








































