Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում կայացած հանդիպմանը «Կլուժ»-ի նկատմամբ առավելության հասնելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը գոհ է մնացել իր սաների գործողություններից և գովեստի խոսքեր հասցեագրել հատկապես թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեային:
«Գոլ բաց թողնելուց անմիջապես հետո մենք շատ լավ պաշտպանություն կազմակերպեցինք, իսկ Դավիդ Դե Խեան հիանալի սեյվ կատարեց խաղավերջում: Մենք ուրախ ենք, որ 3 միավոր ենք վաստակել, քանի որ արտագնա հանդիպումները միշտ էլ բարդ ընթացք են ունենում»,- Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում «կարմիր սատանաներ»-ի հաջորդ մրցակիցը Պորտուգալիայի «Բրագա»-ն է:






































