ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով նախարարության աշխատակազմի Հայաստանի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միքայել (Միշա) Վանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր հայտարարել էր, որ վերահսկողական ծառայությունը զարհուրելի փաստեր է վեր հանել, համաձայն որոնց` տարեկան 65 – 70 հազար մարդ ենթարկվում է բժշկասոցիալական փորձաքննության, որտեղ նրանցից գումար են պահանջում հաշմանդամության կարգը սահմանելու համար:







































