Սիրիայում, Աֆղանստանում և Պակիստանում հակակառավարական խմբավորումներում ներգրավված են զինյալներ Հյուսիսային Կովկասի հանրապետություններից: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը Մոսկվայում բացված հատուկ ծառայությունների ղեկավարների, անվտանգության մարմինների և իրավապահ մարմինների 11-րդ խորհրդակցությանը:
Հիշեցնենք. ավելի վաղ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը բազմիցս հերքել էր, որ Սիրիայի հակամարտությանը մասնակցում են չեչեն գրոհայիններ:









































