Հայտնի բրիտանացի ոսկերչական դիզայներ Սթիվեն Վեբստերը իր նոր հավաքածուն նվիրել է սուպերգործակալ Ջեյմս Բոնդին: Ոսկերչական զարդերի շարքը ստացել է Skyfall անվանումը՝ ի պատիվ բրիտանացի գործակալի մասին հերթական ֆիլմի մոտալուտ թողարկման: Այս մասին հայտնում է Mignews-ը:
Սուպերգործակալի արկածներով ոգեշնչված զարդերի հավաքածու ստեղծելու գաղափարը առաջարկել է Swarovski ընկերությունը:
Բյուրեղների կիրառմամբ, ոսկերիչը ստեղծել է 4 շարք, որոնք կներկայացնի Բոնդի նոր աղջիկը: Ինպես հայտնի է՝ նրան մարմնավորում է ֆրանսիացի դերասանուհի Բերենիս Մառլոն:









































