Грузия Online-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը երեկ շնորհավորել է Վրաստանի ժողովրդին՝ ազատ, մրցունակ ու խաղաղ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ.
«Չնայած ընթացակարգային մի շարք թերություններին՝ այդ ընտրությունները հանդիսանում են Վրաստանում քաղաքական ու ժողովրդավարական հասունության նշան: Եթե քվեարկության նախնական արդյունքները հաստատվեն, ապա Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխանությունը կփոխանցվի ժողովրդավարական ճանապարհով:
Ես շնորհավորում եմ բոլոր քաղաքական ուժերին ցուցաբերած զսպվածության համար: Հուսով եմ, որ ԵՄ-ի ու Վրաստանի հարաբերությունները հետագայում ավելի կամրագրվեն՝ անկախ նրանից, թե քաղաքական որ ուժն է հաղթել խորհրդարանական ընտրություններում»:









































