Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը, հանուն համաշխարհային տնտեսությունում կայունության, անհրաժեշտ է համարում Ճապոնիայի և Չինաստանի անհապաղ հաշտեցումը, որոնց հարաբերությունները նկատելիորեն խարխլվել են տարածքային հակամարտության պատճառով: Նման կարծիք է Լագարդը հայտնել երեքշաբթի Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ճապոնիան և Չինաստանը հանդիսանում են աշխարհում խոշոր տնտեսություն ունեցողներ, և համաշխարհային տնտեսությունը, որը ներկայումս լավ ժամանակներ չի ապրում, այդ երկու երկրների կարիքն ունի»: Լագարդը նշել է, որ չի ցանկանում՝ տարածքային վեճի պատճառով կողմերի հարաբերությունները շարունակեն վատանալ, և շուտափույթ հաշտեցման կոչ է արել:
Անդրադառնալով եվրոգոտու ճգնաժամի սուր թեմային՝ Լագարդը հայտնել է, որ բազմաթիվ գործողությունների անհրաժեշտություն կա: «Մենք հասել ենք իսկապես մեծ առաջընթացի, սակայն դեռ շատ անելիքներ կան»:







































