Բոնդի մասին նոր կինոյի համար ձայնագրված Ադելի երգի մի հատվածը համացանցում է հայտնվել առաջնելույթից մի քանի օր առաջ: Այս մասին հաղորդում է BBC Radio 1-ը: Skyfall անվանումը ստացած կոմպոզիցիան կարելի է լսել SoundCloud ծառայությունում: Թե ով է կանգնած երգի արտահոսքի հետևում` հայտնի չէ:
Շշուկներն այն մասին, որ Ադելը կլինի սուպերգործակալի մասին նոր ֆիլմի երաժշտական հեղինակ, տարածվել էին դեռ վաղուց: Ֆիլմի սաունդթրեքը հեղինակելու մասին առաջին հերթին հաստատել էր երգչուհին անձամբ՝ Twitter-ում տեղադրելով փաստաթղթերի լուսանկարը, որում, որպես Բոնդի հերթական ֆիլմի սաունդթրեքի հեղինակ, նշված է նրա ազգանունը:








































