Սիրիացի զինվորները սպանել են ամենաքիչը ինը մարդու` ներխուժելով Դաարա քաղաքի պաղեստինյան փախստականների ճամբար:
Զոհերի մեջ ընդդիմության երեք գրոհայիններ են, ինչպես նաև մեկ հղի կին: Սիրիական բանակի հրամանատարությունը տասնյակ տանկեր է ուղարկել այդ ճամբար և հարևան բնակելի Ալ-Սաադ թաղամաս: Բացի այդ, ճամբարը և թաղամասը ենթարկվել են ծանր հրետանու ռմբակոծության:
Նշենք, որ այսօր ավելի վաղ հաղորդում էին, որ Սիրիայում 1,5 տարվա հակամարտության ընթացքում զոհվել է 31.021 մարդ:




































