Իսրայելի ՇԱՍ կուսակցության քաջատեղյակ աղբյուրների հավաստմամբ՝ կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն նախընտրում է արտահերթ ընտրություններ անցկացնել: Ըստ այդ տեղեկության՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան 2013թ. փետրվարին:
Ինչպես հաղորդում է տեղի Zman.com գործակալությունը, կոալիցիայում այսօր քաղաքական վեճերի հիմնական պատճառը 2013թ. բյուջեն է:
Նշվում է, որ ՇԱՍ-ի ղեկավար Էլի Իշայը խորհրդակցություն է անցկացրել ռաբի Օվադիա Յոսեֆի հետ: Վերջինս ընդգծել է, որ ՇԱՍ-ը շահագրգռված չէ արտահերթ ընտրությունների անցկացմամբ: Այնուամենայնիվ, ՇԱՍ-ը երբեք չի համաձայնի առանձին նախարարություններում բյուջեի կրճատումների հետ, որոնք կանդրադառնան բնակչության թույլ խավերի վրա:











































