Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաշվարկել է 3766 ընտրատեղամասերից 1773-ի տվյալները՝ քվեների 47.90 տոկոսը: Նոր տվյալները նոր փոփոխություններ չեն բերել. առաջատարը վերստին Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքն է՝ 54.1 տոկոս:
Երկրորդ տեղում է իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը՝ 41.03 տոկոս: Մնացյալ կուսակցությունները չեն հավաքել 5 և ավելի տոկոս, ինչն անհրաժեշտ է համամասնական ընտրակարգով խորհրդարան մուտք գործելու համար:
Ընտրությունների մասնակցության ցուցանիշը կազմել է 61 տոկոս:








































