Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Շեյցարիայի ԱԳՆ-ին՝ կապված շվեյցարացի երկու պատգամավորների կողմից Լեռնային Ղարաբաղ այցելելու հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:
Վերջինիս խոսքերով՝ Շվեյցարիայի ԱԳՆ-ը հաստատել է պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ, սակայն դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ այդ այցը կրել է մասնավոր բնույթ:







































